Ապակեպատ ջերմատներ (Venlo)

jermatner

Ապակեպատ ջերմատների կոնստրուկցիան պատրաստված է գալվանացված պողպատից, տանիքը և ջրորդանային համակարգերը՝ բարձրորակ ալյումինից: Ջերմատան կոնստրուկցիան կայուն է ձյան, քամու և այլ բեռների նկատմամբ: Այս ջերմատներն ունեն արևի ճառագայթների և ջերմության բարձր ներթափանցելիություն: Ապակեպատ ջերմատները նույնպես հագեցած են այնպիսի ժամանակակից տեխնոլոգիաններով և համակարգերով, ինչպիսիք են

  • Ուղղահայաց և հորիզոնական ստվերարկման համակարգ
  • Կաթիլային ոռոգման համակարգ
  • Ոռոգման ջրի ուլտրամանուշակագույն ախտահանման համակարգ
  • Կոնդենսատի հավաքման և վերօգտագործման համակարգ
  • Ջեռուցման ավտոմատ համակարգ
  • CO2 –ի դոզավորման համակարգ
  • Բարձր ճնշման մառախլագոյացման համակարգ
  • Օդափոխման համակարգ
  • Միկրոկլիմայի, ոռոգման և սնուցման կառավարման համակարգչային համակարգ