Թունելներ

tunelayin jermatun
Խոշոր արդյունաբերական ջերմատների հետ մեկտեղ ընկերությունն առաջարկում է պարզ ջերմատներ: Ի տարբերություն թաղանթապատ և ապակեպատ մեծ ջերմատների` թունելները շահավետ են նույնիսկ փոքր չափերով հողակտորների վրա: Այս դեպքում առավել նպատակահարմար է ջերմատանն աճեցնել տարբեր տեսակի բարձրարժեք մշակաբույսեր (հատապտուղներ, ծաղիկներ և այլն): Պարզ թունելային ջերմատները հնարավոր է մոնտաժել կարճ ժամկետներում, իսկ ճկուն և որակյալ կառուցվածքի շնորհիվ ջերմատները ծառայում են երկար,  ինչպես նաև կայուն են ուժեղ քամիների և կարկուտի ժամանակ: