Trichogramma brassicae

Տրիխոգրամման փոքր միջատ է` 0.3-0.4 մմ երկարությամբ: Մակաբուծում է թեփուկաթևավորների (Lepidopteran spp) ձվերի վրա: Հասունը սնվում է նեկտարով: Էգը ձվադրում է զոհի ձվերի մեջ` 2-4 ձու: Ձվից դուրս եկած թրթուրը սնվում է ձվի պարունակությամբ, որտեղ և հարսնյակավորվում է: Տրիխոգրամմայի էգը ունակ է վնասել  20-40 վնասատուի ձու: Տրիխոգրամմայի մեկ սերնդի զարգացման համար անհտաժեշտ է 10-13 օր: Մեկ վեգետացիայի ընթացքում կարող է տալ 3-14 սերունդ: Օգտագործվում է հացահատիկային, բանջարաբոստանային (լոլիկ, սմբուկ վարունգ, պղպեղ), պտուղ-հատապտղային (ելակ, մորի, հապալաս) և դեկորատիվ ծաղկային մշակաբույսերի համար` ինչպես բաց գրունտում, այնպես էլ փակ գրունտի պայմաններում: Յուրաքանչյուր հա-ի հաշվարկով փաթեթից բաց են թողնում  40 հազարից մինչև 200 հազար առանձնյակ: Գիշատչի բաց թողնումը կատարվում է 5 օրը մեկ 2-3 անգամ:

31

Առավելությունները

  • Սնվում է տարբեր տեսակի վնասատուներով
  • Բարձր է արդյունավետությունը նախազգուշական նպատակներով օգտագործելու դեպքում
  • Դյուրին է օգտագործել