Բույսերի վնասատուների դեմ պայքարի մեխանիկական միջոցներ

Բույսերի վնասատուների դեմ պայքարի մեխանիկական միջոցները բավական պարզ են և հնարավորություն են տալիս գյուղատնտեսական վնասատուներին հայտնաբերել և ոչնչացնել տարբեր թակարդների օգնությամբ` կպչուն, բռնող, գլանաձև և ֆերոմոնային:

Կպչուն թակարդներ
Խոնավ կպչուն թակարդներն օգտագործվում են թռչող միջատներին բռնելու և վնասատուներին հայտնաբերելու համար: Դեղին թակարդներն օգտագործվում են մոծակներին, ճանճերին, լվիճներին, սպիտակաթևիկներին, տրիպսներին և ականող ճանճերին գրավելու համար: Կապույտ թակարդներն ավելի շատ գրավում են տրիպսներին: Այսպիսի թակարդներն օգտագործվում են դրսից կամ օդափոխության համակարգից ջերմատուն ներխուժած, ինչպես նաև բաց գրունտում մշակվող մշակաբույսերի վնասատուներին հայտնաբերելու և դրանց դեմ պայքարելու համար:

Գլան վահանակ

1

Թակարդների երկու կողմերը սոսնձապատված են: Այս թակարդների մեծ չափերը ապահովում են լայն կպչուն մակերես: Դրանք ամենահարմարն են բույսերի վերևում կախելու համար: Ժապավենները պատրաստված են ամուր, բայց ճկուն պոլիէթիլենից և նախատեսված են երկար օգտագործման համար: Յուրաքանչյուր ժապավենի վրա կան անցքեր` լարերից, մեխերից կամ մակերեսից ամրացնելը հեշտացնելու համար:

Բռնող թակարդներ

3

Բռնող թակարդները չոր կպչուն թակարդներ են, որոնք օգտագործվում են թռչող միջատներին բռնելու և վնասատուների մոնիթորինգ իրականացնելու համար: Դեղին թակարդները օգտագործում են լվիճներին, սպիտակաթևիկներին և ականող ճանճերին, ինչպես նաև տրիպսներին գրավելու համար, իսկ կապույտ թակարդներն ավելի շատ գրավում են տրիպսներին:

Չոր կպչուն բռնող թակարդները երկկողմանի են` 4 առանձնացող վահանակներով (յուրաքանչյուր կողմի վրա 2-ական) և նախատեսված են 4 շաբաթվա ընթացքում վնասատուներին վերահսկելու համար:

Գլանաձև թակարդներ

4

Գլանաձև թակարդը դեղին, կապույտ, սպիտակ կամ թափանցիկ պոլիէթիլենային թաղանթի շարունակական փաթեթ է, որի երկու կողմերն էլ սոսնձապատված են միջատ որսացող սոսնձով: Այն նախատեսված է մեծ թվով միջատներ որսալու համար, մասնավորապես պաշտպանված գրունտում մշակության դեպքում, բայց օգտագործվում է նաև բաց գրունտում մշակվող բույսերի համար: Այս թակարդներն ամենախնայող միջոցն են, քանի որ նրանց կպչուն մակերեսը բավականին շատ է:

Միջատ որսացող սոսինձը հիմնականում նախատեսված է թռչող փոքր միջատներին որսալու համար: Գլանաձև թակարդի տարբեր գույները համարվում են շատ գրավիչ միջատների համար, որոնք, նստելով թակարդների վրա, խճճվում և կպնում են սոսնձին: Գերազանց արդյունք ստանալու համար թակարդի փաթեթը պետք է կախել անմիջապես բույսի վերևում:

Սև կպչուն թակարդներ

6

Նոր սև կպչուն թակարդները համարվում են լրացուցիչ միջոց լոլիկի ականող ցեցի դեմ պայքարում: Թակարդի  ճիշտ տեղադրումը կարևոր նշանակություն ունի հաջողության հասնելու համար: Երիտասարդ մշակաբույսերի դեպքում թակարդները տեղադրվում են ուղղահայաց` հողից 15-20 սմ բարձրության  վրա, իսկ առավել բարձր մշակաբույսերի դեպքում` 50 սմ բարձրության վրա: Նախազգուշական նպատակով մեկ թակարդը տեղադրվում է  500 քմ վրա, իսկ վնասատուի քանակի մեծ լինելու դեպքում մեկ թակարդը տեղադրում են 100 քմ վրա:  Առավելությունից է համարվում այն, որ սև թակարդը չի գրավում օգտակար միջատներին:

 Ֆերոմոնային թակարդներ

Ֆերոմոնային թակարդները  թույլ են տալիս ղեկավարել վնասակար միջատներին` չվնասելով մյուս օրգանիզմերին  և շրջակա միջավայրին: Ֆերոմոնային թակարդները որսում են թիրախային տեսակներին, նույնիսկ եթե նրանց  պոպուլացիաների քանակությունը  ցածր է: Ֆերոմոնային թակարդները կարող են օգտագործվել գյուղատնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ բանջարային և դեկորատիվ մշակաբույսեր, պտղաբուծություն (արդյունաբերական այգիներ), խաղողագործություն (արդյունաբերական խաղողի այգիներ), անտառային տնտեսություն և այլն: Տնտեսապես վտանգավոր տեսակներից է համարվում խնձորենու պտղակերը (Cydia pomonella), արևելյան պտղակերը (C. molesta),  սալորենու պտղակերը (C.funebrana), կաղամբի ցեցը  (Mamestra brassicae)  և այն:

Խորհուրդներ օգտագործման համար

Ֆերոմոնային պատիճները պարունակում են սինթետիկ և բիոլոգիական պատրակտանտներ, յուրահատուկ են տարբեր տիպի վնասատուների համար: Հասանելի են մոտ 50 տեսակի տնտեսապես վնասակար վնասատուների ֆերամոնային պատիճներ:

Թակարդները տեղադրում են արևի ճառագայթներից հեռու վայրում: Մինչ թիթեռների թռիչքը թակարդները ստուգվում են ամեն օր, իսկ թիթեռի բռնման պահից՝ շաբաթը մեկ: Մասսայական թռիչքի սահմանը նշում են հետևյալ ձևով՝ մինչ սկզբնական մասսայական թռիչքը նշում են թակարդներում թիթեռների քանակի կտրուկ ավելացման օրը, այսինքն` երբ  2-3 հաշվարկներում թակարդն ընկածների քանակը եղել է ոչ պակաս, քան մասսայական թռիչքի վերջում: Թակարդները տարածում են պատահական սկզբունքով՝ հաշվարկելով 5-20 բռնում 1 հա տարածությունում՝ մեկը մյուսից 50մ հեռավորության վրա: Ճշգրիտ տվյալներ ստանալու համար պետք է կրկնել ոչ պակաս,  քան 5 անգամ:

Ֆերոմոնային պատիճները խորհուրդ է տրվում օգտագործել արտադրության տարում, սակայն անհրաժեշտության դեպքում թույլատրվում է պահպանել հերմետիկ տարայում 3-5°С –ի պայմաններում:

Գոյություն ունեն մի քանի մոդիֆիկացված ֆերոմոնային թակարդներ, որոնցից առավել տարածվածներն են ձագարաձև և դելտայաձև տեսակները:

8          9                      10

Դելտայաձև                            Ձագարաձև                    Ֆերոմոնային պատիճ                            

Անվտանգության կանոններ

Թակարդների համար օգտագործվող նյութերը  պրակտիկորեն  ոչ թունավոր են, գրավում են մեկ կամ մի քանի տեսակի միջատների և վտանգավոր չեն մյուս կենդանիների և մարդկանց համար: Թակարդների հետ աշխատելիս պետք է պահպանել որոշակի նախազգուշական միջոցներ` աշխատանքներից հետո պետք է օճառով լվանալ ձեռքերը, իսկ ձեռքերի վրա սոսնձի առկայության դեպքում պետք է հեռացնել սպիրտով թրջված բամբակով: