Մորի

Մորենին բազմամյա, մինչև 1,5 մ բարձրությամբ թուփ է, ունի մեկ անգամ ծաղկող և վերածաղկող ձևեր: Մորենին պտղաբերում է օգոստոսի կեսերից մինչև ձմեռ: Բերքատվության շրջանը հնարավոր է երկարաձգել` մշակությունը կազմակերպելով ջերմատնային պայմաններում: Մորենու վերածաղկող սորտերը բերքի են անցնում միևնույն տարվա ամռանը:
Մորենու պտուղները պարունակում են մեծ քանակությամբ շաքարներ, օրգանական թթուներ, բջջանյութ, ֆլավոնոիդներ, անտոցիաններ, վիտամիններ, հանքային նյութեր և միկրոտարրեր: Հատկապես մորենու պտուղները արդյունավետ են գրիպի, անգինայի, մրսածության դեպքերում: Մորենու պտուղները հայտնի են հակասկլերոտիկ հատկությամբ` սերմերում պարունակվող բուսական ճարպերի և բետա-սիտոստերինի շնորհիվ: Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով հիվանդներին:
Մորենու տերևներն օժտված են հակաբորբոքային արտահայտված ազդեցությամբ:

Մորենու կարմրապտուղ վերածաղկող սորտեր

ՕԹՈՄ ԲԼԻՍՍ

Ծագումը՝ Անգլիա։
Թուփը փշոտ է: Ծաղիկները սպիտակ են, ծաղկում է ամռան կեսին և ամռան վերջին կամ աշնան սկզբին: Տերևները թավշյա են: Վաղահաս է: Ունի հաճելի համով, մի փոքր մուգ կարմիր գույնի պտուղներ: Խոշորապտուղ է՝ 2.7գր: Պտուղները շատ լավ պահունակ են և փոխադրունակ:

image035
ՊՈԼԱՆԱ

Ծագումը՝ Լեհաստան:
Թուփը միջին չափի է: Պտուղները գրավիչ են, փայլուն մակերեսով, հաճելի բույրով ու համով: Պահունակ են ու փոխադրունակ: Բերքառատ է՝ մոտ 1.8 կգ/բ:

image037
ՌԵԴ ՎԻՆԳ

Ծագումը՝ ԱՄՆ,Մինեսոտա:
Թուփը կանգուն է: Բերքատու է: Պտուղները համեղ են, վառ կարմիր, պահունակ, փոխադրունակ: Բույսը կայուն է շոգ եղանակների նկատմամբ:

image039
ՀԵՐԻՏԵՋ

Ծագումը՝ ԱՄՆ, Նյու-Յորք
Թուփը բարձրաճ է և փշոտ: Բույսը վեգետացիայի ընթացքում առաջացնում է շատ շվեր, որոնց ուղղաձիգ դիրքը հեշտացնում է բերքահավաքի աշխատանքները: Պտուղը գրավիչ կարմիր է և համեղ: Պտղի քաշը միջին է՝ 1.8-2.2 գր: Պտուղներն ամուր են, պահունակ և փոխադրունակ: Լավ է տանում սառնարանային ռեժիմը: Ուշահաս է: Դիմացկուն է հիմնական հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ:

image041
ԶԵՎԱ

Ծագումը՝ Հունգարիա:
Թուփը միջակ հասակի է՝ մինչ 150 սմ և փշոտ: Ունի խոշոր ու շատ համեղ պտուղներ: Բերքառատ է՝ սկսած հուլիսից մինչ հոկտեմբեր:

image043
ՌԵԴ ՖՈԼ

Ծագումը՝ Հյուսիսային Ամերիկա:
Թուփը հզոր աճ չունի: Պտուղները խոշոր են, շատ համեղ: Պահունակությունը բարձր է: Դիմացկուն է հիմնական վնասատուների և հիվանդությունների նկատմամբ: Ուշահաս է:

image045
ԿԱՌՈԼԻՆ

Ծագումը՝ ԱՄՆ:
Թուփն ուժեղ աճեցողության է, ձևավորում է կարճ կողային ճյուղեր: Տալիս է բարձրորակ, խոշոր, ամուր և շատ համեղ պտուղներ: Բերքառատ է՝ 3.9 կգ/բույս: Պտուղները պահունակ են, սակայն մի փոքր մգանում են պահպանման ընթացքում: Պտուղների գույնը կարմիրից դեպի մուգ կարմիր է, որոնք ունեն խոշոր չափեր: Հիմնական հիվանդությունների և վնասատուների նկատմամբ բավականին կայուն է:

image047
ՊՈԼԿԱ

Ծագումը՝ Լեհաստան:
Թուփն ունի փարթամ աճեցողություն, բարձրությունը հասնում է մինչև 1 մ: Շատ բերքառատ է՝ 2.5 կգ/ թփից և ավելի: Պտուղները գեղեցիկ, համաչափ, գրավիչ համով և բույրով: Պտուղները պահունակ են և փոխադրունակ: Խորհուրդ է տրվում թունելային ջերմատներում մշակության համար: Շատ հեշտ մշակություն ունեցող մշակաձև է:

image049

Մորենու դեղնապտուղ վերածաղկող սորտեր

Այս սորտերի գունավորումը պայմանավորված է ռեցեսիվ գեների դրսևորմամբ, որոնց առկայությամբ ճնշվում է անթոցիանի արտադրությունը:

ՖՈԼ ԳՈԼԴ

Ծագումը՝ ԱՄՆ:
Թուփը ոչ լրիվ կանգուն է: Տալիս է տարեկան 2 հիմնական բերք՝ օգոստոս և հոկտեմբեր ամիսներին: Չափազանց ցրտադիմացկուն է՝ մինչև -31օC: Գարնանը էտում ենք միայն անցյալ տարի աշնանը բերք տված ճյուղերը: Բերքառատ է: Պտուղները սկզբում ունեն բաց դեղին, ապա ինտենսիվ դեղին գունավորում և մեղրային քաղցություն:

image051
ԷՆԻ

Ծագումը՝ ԱՄՆ:
Պտուղը լավ ամուր է: Ինչպես բոլոր դեղնապտուղ մորիները, երկարաժամկետ պահունակ չէ: Միջաուշահաս է: Պտուղները խոշոր են` 2.2 գր և շատ համեղ: Օգտագործվում է և´ թարմ, և´ վերամշակված վիճակում: Ցրտադիմացկուն է:

image053