Թաղանթապատ ջերմատներ

Մենք առաջարկում ենք 12,8 և 9,6 մետր չափերի, երկշերտ թաղանթով, բազմաթռիչք ջերմատներ՝ Ձեր նախընտրած կոմպլեկտավորմամբ: Նշված ջերմատները նպատակահարմար են բանջարեղենների, հատապտուղների մշակության իրականացման համար: Այս ջերմատներն արդյունավետ են նաև պտղատու այգիները ծածկելու համար, որը հնարավորություն է տալիս բերք ստանալ վաղ գարնանը:

taxantapat jermatun

Մեր արտադրող գործընկերների երկարատև փորձի և մասնագիտացման արդյունքում նախագծված թաղանթապատ ջերմատները կայուն են կարկուտի, քամու և այլ բնական աղետների նկատմամբ և հնարավորություն են տալիս կրճատել ջեռուցման, ոռոգման, հովացման և պարարտացման ծախսերը՝ միավոր տարածքից ապահովելով ավելի բարձր բերք:

Ջերմատները հագեցած են այնպիսի ժամանակակից տեխնոլոգիաններով և համակարգերով, ինչպիսիք են.

  • Կաթիլային ոռոգման համակարգ
  • Ոռոգման ջրի ուլտրամանուշակագույն ախտահանման համակարգ
  • Կոնդենսատի հավաքման և վերաօգտագործման համակարգ
  • Ջեռուցման ավտոմատ համակարգ
  • CO2 –ի դոզավորման համակարգ
  • Բարձր ճնշման մառախլագոյացման համակարգ
  • Օդափոխման համակարգ
  • Միկրոկլիմայի, ոռոգման և սնուցման կառավարման համակարգչային համակարգ
  • Ուղղահայաց և հորիզոնական ստվերարկման համակարգ

Ջերմատան առավելությունները

Ավելի շատ լույս

Այս ջերմատներն ունեն 5-8,4 մ բարձրություն , իսկ առավելագույն թեքությունը (27˚) ապահովում է ջերմատուն լույսի առավելագույն ներթափանցելիությունը:

Էներգիայի խնայողություն

Ջերմատները ծածկված են երկշերտանի թաղանթով, որն ունի հետևյալ առավելությունները՝

  • Ջերմամեկուսացում (30%-ով ավելի շատ ջերմամեկուսացում, քան միաշերտ թաղանթապատ ջերմատներում)
  • Ավելի բարձր դիմադրողականություն քամու նկատմամբ
  • Օգտակար ծառայության երկար ժամկետ

Արդյունավետ օդափոխություն

Կախված ջերմատան կառուցման վայրի կլիմայական տվյալներից մենք առաջարկում ենք ջերմատան տարբեր օդափոխման համակարգեր:

  • Տանիքի միակողմանի բացում 50 տոկոսով
  • Տանիքի միակողմանի բացում 2 մետրով
  • Տանիքի միակողմանի բացում 3,4 մետրով
  • Երկկողմանի բարձրացում 2 մետրով

image002 image004 image006 image008

Խոնավության կառավարում

Ունենալով հատուկ նախագծած ջրորդանային համակարգ՝  ջերմատները հնարավորություն են տալիս կառավարել խոնավությունը և գոլորշիացումը: