Phytoseiulus persimilis

Phytoseiulus persimilis-ը գիշատիչ տիզ է և լայն կիրառություն ունի փակ գրունտում բանջարաբոստանային մշակաբույսերի (քաղցր բիբար, վարունգ, լոլիկ, սմբուկ), հատապտուղների (ելակ) և դեկորատիվ բույսերի (գերբերա և վարդ) վնասակար տզերի դեմ պայքարելու նպատակով:

Մարմինի երկարությունը 0.5մմ է, գունավորությունը` կարմրա-նարնջագույնից մուգ կարմիր: Ձուն օվալաձև է, սպիտակ երանգի, 0.18-0.21մմ: Թրթուրները քիչ շարժուն են և չեն սնվում: Էգ գիշատիչը մեկ օրվա ընթացքում դնում է 2-6 ձու, իսկ կյանքի ընթացքում՝ մինչև 100 ձու: Կյանքի տևողությունը 20-25 օր է: Գիշատչի մոտ բացակայում է հանգստի փուլը, այն ակտիվ է ամբողջ տարվա ընթացքում՝  փակ գրունտի պայմաններում: Օրվա ընթացքում գիշատչի էգը  ոչնչացնում է 30 ձու կամ 25 հասուն տիզ: Ոչնչացնելով վնասատուի հիմնական  գաղութները` հասուն տիզը տեղափոխվում է այլ բույսերի վրա, որտեղ գտնելով վնասատուի նոր գաղութներ, ձվադրում է և շարունակում իր սննդառությունը:

30

Նախազգուշական նպատակներով յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց են թողնում 5-10 անհատ, յուրաքանչյուր 2 շաբաթ կրկնողությամբ, մինչև իրավիճակի կայունացումը: Վնասատուի քանակի մեծացման դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց են թողնում 20-50 անհատ:

Գիշատչի զարգացման համար բարենպաստ են 25-30°С ջերմաստիճանային և 70%-ից բարձր օդի հարաբերական խոնավության պայմանները: Հատկապես արդյունավետ է Amblyseius californicus-ի և Amblyseius andersoni-ի հետ համալիր կիրառումը:

Առավելությունները

  • Կիրառվում է տարբեր տեսակի մշակաբույսերի համար
  • Գիշատիչը սնվում է վնասատույով զարգացման բոլոր փուլերում
  • Օպտիմալ պայմաների դեպքում ունի բարձր ակտիվություն
  • Դյուրին է օգտագործել
  • Ունակ է ոչնչացնել վնասատուի պոպուլացիաների 95%-ը
  • Ունի գործողության երկարաժամկետություն