Macrolophus caliginosus

Գիշատիչ մլուկ է  բաց կանաչավուն երանգի, 2.7-3.7 մմ երկարությամբ: Ձվադրում է տերևի ջղերի վրա, կյանքի ընթացքում դնում է 70-80 ձու: Օրվա ընթացքում ոչնչացնում է 40 հասուն լվիճ կամ 30 թրթուր: Կյանքի ընթացքում կարող է ոչնչացնել սպիտակաթևիկի 2500  թրթուր կամ 3500 ձու: Փակ գրունտի պայմաններում գիշատչի զոհերն են՝ ջերմատնային սպիտակաթևիկը, տարբեր տեսակի լվիճները, տրիպսները, ոստայնատիզը: Օգտագործվում է բանջարաբոստանային մշակաբույսերի (քաղցր պղպեղ, վարունգ, սմբուկ, լոլիկ) և դեկորատիվ ծաղիկների (հերբերա, քրիզանթեմ, վարդ և այլն) վնասատուների  դեմ պայքարում: Գիշատչի բաց  թողնումը կատարվում է յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով՝ 0.25-1 անհատ: Վնասատուների բարձր ակտիվության դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց են թողնվում 4.6 անհատ: Բաց թողնումը կատարում են վաղ առավոտյան կամ երեկոյան:

27

Առավելությունները

  • Արդյունավետ է երկարատև պաշտպանության համար
  • Կայուն է ցածր ջերմաստիճանային պայմաններում
  • Ունակ է վերահսկել սպիտակաթևիկի քանակային կազմը