Խաղողի տնկիներ
Մենք պատվերով իրականացնում ենք նաև քիշմիշային սորտի խաղողի տնկիների արտադրություն:
Վարդագույն Երևանի
Կոչվում է նաև` Վարդագույն քիշմիշ, Կարմիր քիշմիշ:
Տեղական բարձրորակ և բարձր բերքատու, միջահաս սորտ է: Մաքրասորտ զանգվածներով քիչ է հանդիպում` մեծամասամբ մշակվում է այլ սորտերի, այդ թվում` Դեղին Երևանի վազերի հետ խառը, որից տարբերվում է միայն պտուղների գույնով:
Հասունանում է օգոստոսի 2-րդ կամ 3-րդ տասնօրյակներում:
Բերքատվությունը` 250-300 ց/հա և ավելի: Սեպտեմբերի կեսերին քաղցրությունը լինում է 24-25%, թթվությունը` 4,5%: Առանձին տարիների բերքի քաղցրությունը հասնում է մինչև 27-28%-ի, բավականին չափավոր թթվությամբ:
Հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում: Ստացվում է նաև մանրահատիկ քիշմիշ: Փոխադրունակ է:
image067
Դեղին Երևանի
Տեղական բարձրորակ և բարձր բերքատու, միջահաս սորտ է: Մաքրասորտ զանգվածներով քիչ է հանդիպում` մեծամասամբ մշակվում է այլ սորտերի վազերի հետ խառը, որից տարբերվում է միայն պտուղների գույնով:
Հասունանում է օգոստոսի 2-րդ կամ 3-րդ տասնօրյակներում:
Բերքատվությունը` 200-250 ց/հա և ավելի: Սեպտեմբերի կեսերին քաղցրությունը լինում է 24-25%, թթվությունը` 4,5%: Առանձին տարիների բերքի քաղցրությունը հասնում է մինչև 27-28%-ի, բավականին չափավոր թթվությամբ:
Հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում: Ստացվում է նաև մանրահատիկ քիշմիշ: Փոխադրունակ է:
image069
Սև քիշմիշ
Կոչվում է նաև Կարա քիշմիշ:
Միջինասիական սորտ է: Հայաստան է ներմուծվել Ուզբեկստանից:
Դասվում է միջահաս քիշմիշային սեղանի սորտերի շարքին:
Արարատյան դաշտի պայմաններում հասունացման սկիզբը` հուլիս ամսվա 2-րդ տասնօրյակում, լրիվ հասունացումը` օգոստոսի 3-րդ տասնօրյակում:
Բերքատվությունը` 150-170ց/հա և ավելի: Սեպտեմբերի առաջին տասնօրյակում շաքարայնությունը հասնում է 24,0-25,0%-ի, տիտրվող թթվությունը` 3,5-5,2%:
Բերքը հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում սպառելու համար: Տալիս է նաև խոշորահատիկ չամիչ:
Փոխադրունակ Է:
image071