Feltiella acarisuga

Feltiella acarisuga-ն գիշատիչ մոծակ է: Համարվում է ոստայնատզի և կարմիր ոստայնատզի բնության մեջ տարածված առավել արդյունավետ թշնամին: Feltiella acarisuga-ն կիրառվում է փակ գրունտում տարբեր ոստայնատզերի դեմ պայքարի համալիր ծրագրերում: Հատկապես արդյունավետ է գիշատչի օգտագործումը այնպիսի մշակաբույսերի դեպքում, ինչպիսին են ՝ վարունգը, լոլիկը, սմբուկը, ինչպես նաև վարդը և հերբերան:

23

Հասուն միջատի մարմինը փոքր է` շուրջ 1-2 մմ, վարդա-շագանակագույն է, կյանքի տևողությունը 4-5 օր է: Միջատը սնվում է հիմնականում վնասատուի շաքարային արտազատուկներով: Միջատի էգը ձվադրում է տերևի հակառակ երեսին` ոստայնատզերի գաղութների մոտ, կյանքի ընթացքում դնում է 30 ձու: Միջատի թրթուրը նարնջա-շագանակագույն է, երկարությունը 0.2-2մմ, տրամագիծը 0.2-0.4 մմ: Միջատի թրթուրային շրջանը տևում է 5-10 օր, որը կախված է սննդից և ջերմաստիճանային պայմաններից: Թրթուրը ծակում է վնասատուի մարմինը և սնվում նրա պարունակությամբ: Գիշատչի թրթուրը մեկ օրվա ընթացքում կարող է ոչնչացնել 15 հասուն առանձնյակ, 30 թրթուր և 80 ձու:

24

Գիշատչի ձվի և թրթուրի զարգացման համար նպաստավոր են 20°С ջերմաստիճանային  և 70-80% օդի հարաբերական խոնավութան պայմանները:

Խորհուրդ չի տրվում միջատն օգտագործել կանխարգելիչ նպատակներով, քանի որ սննդի բացակայության պայմաններում գիշատիչը կոչնչանա:

Միջատը արդյունավետ չէ նաև լուսային կարճ օրվա պայմաններում, քանի որ անցնում է հանգստի շրջան:

Գիշատիչները բաց են թողնվում 250-500 անհատ 1 հա-ի հաշվարկով, անհարաժեշտության դեպքում բաց թողումը կրկնում են մինչև իրավիճակի կայունացումը:

Առավելությունները

  • հնատավոր է լայն  կիրառությունը տարբեր  մշակաբույսերի համար
  • միջատն ունի հրաշալի որոնողական ունակություն
  • սննդառության ժամանակ ոչնչացնում է վնասատուին զարգացման բոլոր  փուլերում
  • մոնիթորինգի ժամանակ թրթուրները հեշտությամբ են գտնվում