Diglyphus isaea

Diglyphus-ը կիրառում են փակ գրունտի պայմաններում` բանջար-բոստանային մշակաբույսերի և դեկորատիվ բույսերի (քաղցր բիբար, լոլիկ, սմբուկ, հերբերա, քրիզանթեմա և այլն) վնասակար ճանճերի դեմ պայքարում:
Diglyphus isaea-ն սև գույնի, մուգ կանաչավուն մետաղական փայլով փոքր միջատ է, 0.8-2.8 մմ մարմնի երկարությամբ: Համարվում է տարբեր տեսակի ճանճերի` մորմազգիների, խաչածաղկավորների, բազմակեր ճանճի մակաբույծ: Վնասատուի թրթուրը հայտնաբերելուց հետո գիշատչի էգը խոցում է այն մի քանի անգամ: Վարակված թրթուրը պարալիզվում է և դադարեցնում սննդառությունը: Թրթուրին պարալիզելուց հետո գիշատիչը անցնում է ձվադրման: Կյանքի ընթացքում մակաբույծը դնում է 200-300 ձու: Ձվերից դուրս եկած թրթուրները սնվում են պարալիզված թրթուրներով, որոնց մեջ հարսնյակավորվում են:
Ձվից մինչև հասուն առանձնայկի զարգացման ժամանակահատվածը 15°С-ի պայմաններում տևում է 26-27 օր, իակ 25°С-ի պայմաններում` 10-11:

Յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց են թողնում 0.25-0.5 անհատ: Անհրաժեշտության դեպքում կրկնում են:

Գիշատչի զարգացման համար բարենպաստ կլիմայական պայմաններ են՝ 25°C ջերմաստիճանը և 40-60% օդի հարաբերական խոնավությունը:

22

Առավելությունները

  • Կիրառվում է տարբեր տեսակի մշակաբույսերի համար
  •  Գիշատիչը պարալիզացնում է առանձնապես վնասատու Liriomyza и Phytomyza տեսակները
  • Դրսևորում է պոպուլյացիայի զարգացման բարձր ակտիվություն
  • Պարալիզում է վնասատուի թրթուրներին, որը թույլ է տալիս իջեցնել վնասատուի վնասարարությունը