Ելակի մշակության համար արկղեր (կոնտեյներներ)

Ընկերությունն առաջարկում է հիդրոպոնիկ եղանակով ելակի մշակության համար նախատեսված պոլիպրոպիլենային արկղեր:

Արկղն ունի 11 անցք` սածիլների տնկման համար:

Այս կոնտեյներների օգտագործումը հնարավորություն է տալիս ելակը տնկել օպտիմալ խտությամբ` ծախսելով սուբստրատի մինիմալ ծավալ միավոր բույսի համար:

Այն ապահովում է լավ օդափոխանակություն, հարմար է բույսի խնամքի և բերքահավաքի  համար, սահմանափակում է ջրի գոլորշիացումը: Հատապտուղները չեն շփվում որևէ մակերևույթի հետ, ինչը բացառում է մեխանիկական վնասվածքների առաջացումը, նվազեցնում է փտման ռիսկը և այլ գործոնները, որոնք կարող են ազդել բերքի որակի վրա:

Ընկերությունն առաջարկում է նաև արկղերին համապատասխան կոկոսի մանրաթելից պատրաստված սուբստրատ` կոկոպիտ:

կոկոպիտ 10

 Բույսերի մշակության համար կոկոսի սուբստրատով պարկեր

Ընկերությունը առաջարկում նաև տարբեր մշակաբույսերի (լոլիկ, ելակ, դեկորատիվ ծաղիկներ և այլն) աճեցման համար նախատեսված կոկոպիտով պատրաստի պարկեր, որոնց վրա գնորդի ցանկությամբ կարող են տպագրվել նրա լոգոտիպը և անվանումը:

5 6