ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆԻՆԵՐ

«Խաղողի քիշմիշային սորտերի ինտենսիվ այգիների հիմնման փորձնական ծրագրի» շրջանակներում ՀԲԱԿ-ի պատվերով արտադրվել է քիշմիշային և մուսկատային սորտերի անապակ և կիսաանապակ գինու տեսականի՝ պատրաստված բարձրորակ սեղանի խաղողի սորտերից:
Գինիների արտադրությունը մենք սկսել ենք իրականացնել 2012 թվականից՝ Արմավիրի մարզում աճեցված Երևանի վարդագույն, Երևանի դեղին և Քիշմիշ սև քիշմիշային խաղողի բարձրարժեք սորտերից: Արժանանալով մասնագետների բարձր գնահատականի՝ 2013 թվականին ընդլայնել ենք գինու տեսականին և սպառողին ներկայացրել ևս 3 տեսակի բարձրորակ գինիներ:

____ yerevani sev kishmish

Երեվանի Սեվ Քիշմիշ

Չոր անապակ գինի` պատրաստված Արարատյան դաշտավայրում աճեցված Քիշմիշ Սև սորտի խաղողից: Այս գինին մարմնեղ է, օժտված հետաքրքիր բույրով, ռուբինի կարմիր գույնով և երկարատև պահպանվող համով: … Կարդալ ավելին»

____ yerevani vardaguyn kisaanapak

Երեվանի Վարդագույն

Անապակ և կիսաանապակ գինիներ` պատրաստված Արարատյան դաշտավայրում աճեցված խաղողի Երևանի Վարդագույն, Երևանի Դեղին և Քիշմիշ Սև սորտերի սեպաժից: Գինին հագեցած է մրգերի և հատապտուղների նուրբ բույրով, … Կարդալ ավելին»

____ yerevani muskat

Երեվանի Մուսկատ

Սպիտակ անապակ գինի` պատրաստված Արարատյան դաշտավայրում աճեցված Մուսկատ աղանդերային և Այվազյանի Մուսկատենի սորտերի խաղողների սեպաժից: Այս երկու սորտերի ներդաշնակ համադրությունը գինուն հաղորդում է մրգային և … Կարդալ ավելին»