Մոշ

Մոշենին բազմամյա, մինչև 1,5 մ բարձրությամբ թուփ է, ունի մեկ անգամ ծաղկող և վերածաղկող ձևեր: Ծաղկում է ամբողջ ամռան ընթացքում, իսկ պտուղները հասունանում են օգոստոսից: Բերքատվության շրջանը հնարավոր է երկարաձգել` մշակությունը կազմակերպելով ջերմատնային պայմաններում: Մոշենու վերածաղկող սորտերը բերքի են անցնում միևնույն տարվա ամռանը:
Մոշենու պտուղները պարունակում են շաքարներ, ֆլավոնոիդներ, դաբաղանյութեր, պեկտինային նյութեր, թթուներ:
Բուժման նպատակով օգտագործում են դեղաբույսի տերևները, պտուղները, որոշ դեպքերում` նաև արմատն ու ծաղիկները:

Մոշենու վերածաղկող սևապտուղ մշակաձևեր

ԱՐԱՊԱՀՈ ԹՈՐՆԼԵՍ

Ծագումը՝ ԱՄՆ:
Թուփը բավականին կանգուն է, անփուշ է: Վաղահաս է: Սառեցման կարիք ունի մոտ 400-500 ժամ: Առանձնահատուկ է իր մանր սերմերով: Պտուղները խոշոր են, ամուր, գերազանց համային հատկանիշներով: Կայուն է հիմնական հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Պտուղները պահունակ են և փոխադրունակ:

image055
ԹՈՐՆՖՐԻ

Ծագումը՝ ԱՄՆ :
Թուփը կիսականգուն է, 3-4 մ բարձրությամբ, անփուշ: Ողկույզներն առատ են համաչափ պտուղներով` մոտ 20-30: Պտուղները մի փոքր երկարավուն են, խոշոր են` 5-8գր, մինչ լրիվ հասունացումը` թթու: Լրիվ հասունացումից հետո փափկում է, դրա համար անհրաժեշտ է ժամանակին կազմակերպել բերքահավաքի աշխատանքները: Դիմացկուն է հիմնական հիվանդությունների և վնասատուների նկատմամբ:

image057
ԲԼԵՔ ՍԱՏԻՆ

Ծագումը՝ ԱՄՆ:
Թուփը կիսականգուն է, անփուշ: Հասնում է մինչև 1.5 մ` սկզբում ուղիղ, իսկ ապա` 3 մ-ում ընդունում է աղեղի տեսք: Մշակում են կապելով: Յուրաքանչյուր ընձյուղ տալիս է 35-40 պտուղ, որը մասամբ երկարավուն է, խոշոր` 5գ և ավելի, սև, փայլուն: Դիմացկուն է հիմնական հիվանդությունների և վնասատուների նկատմամբ:

image059

Մորենու և մոշենու հիբրիդային մշակաձևեր

ԼՈՆԳԱՆԲԵՐՐԻ

Ծագումը՝ ԱՄՆ:
Մայրական ձևը եղել է մոշենին, իսկ հայրականը` մորին: Թուփը կանգուն չէ: Վաղահաս է, քան մոշենին: Պտուղը հավաքում են, երբ այն ձեռք է բերում մուգ, հագեցած կարմիր գույն: Տարեկան մեկ թփից կարելի է ստանալ 8 կգ և ավելի բերք: Պտղատվությունը նորմալ պահպանում է մոտ 15 տարի:

image061
ԹԱՅԲԵՐՐԻ

Ծագումը՝ Շոտլանդիա:
Թուփը կիսականգուն է՝ մոտ 2 մ բարձրությամբ: Անփուշ է: Պտուղները խոշոր են, երկարավուն, կոնաձև, յուրահատուկ համով և բույրով: Ինչպես հիբրիդային ձևերի հիմնական մասը, սա ևս դիմացկուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ:

image063
ԹՐԻՓԼ ՔՐՈՈՒՆ

Ծագումը՝ ԱՄՆ:
Թուփը կիսականգուն է, արագ է աճում: Շատ պահանջկոտ չէ մշակության պայմանների նկատմամբ: Պտուղները բավականին խոշոր են, ի տարբերություն հիմնական մյուս նշած մշակաձևերի, քաղցրահամ, սև, փայլուն և շատ ամուր, որի շնորհիվ ունի պահունակության լավ հատկանիշներ:

image065