Aphidoletes aphidimyza

Գիշատիչ միջատ է, պատկանում է գալերի ընտանիքին: Լայն տարածված է բնական պայմաններում: Համարվում է արդյունավետ պայքարի միջոց լվիճների ավելի քան 60 տեսակի համար: Հասունը 2.5-3մմ է, սև երանգի: Սնվում է լվիճի քաղցր արտազատուկով:  Էգը կյանքի ընթացքում դնում  է 100-250 ձու, նախընտրում է ձվադրել  լվիճի գաղութների մոտ: Թրթուրը 0.3-3մմ, նարնջագույն երանգի, կախված սնունդից կարող է ունենալ կարմիր, շականակագույն, գորշ երանգներ: Aphidoletes-ը սնվում է լվիճների թրթուրի փուլի շրջանում, թույն ներարկելու միջոցով լվիճին պարալիզում է: Թրթուրը  մեն օրվա ընթացքում կարող է ոչնչացնել 3-50 առանձնյակ: Կյանքի տևողությունը  գիշատչի 4 շաբաթ է: Aphidoletes aphidimyza-ն օգտագործվում է վարունգի, պղպեղի, լոլիկի, քրիզանթեմայի, վարդի վնասատու լվիճների դեմ պայքարում՝ փակ գրունտի պայմաններում: Յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով բաց են թողնում 3-5 առանձնյակ: Aphidoletes-ի զարգացման համար նպաստավոր են 25°С ջերմաստիճանային  և 70-90% օդի հարաբերական խոնավութան պայմանները:

6 7

Առավելությունները

  •  Օգտագործվում է հիմնականում բանջարաբոստանային և դեկորատիվ մշակաբույսերի համար փակ գրունտի պայմաններում
  • Վերահսկում է 60 տեսակի լվիճների
  • Հրաշալի է որոնողական ունակությունը
  • Ունի սննդառության բարձր ակտիվություն