Aphidius matricariae

Մակաբույծ իշամեղուներ են: Մակաբուծում են ավելի քան 40 տեսակի լվիճների վրա: Փակ գրունտի պայմաններում կիրառվում են լոլիկի, պղպեղի, բոստանային մշակաբույսերի, ծխախոտի և դեղձենու լվիճի դեմ պայքարում: Aphidius matricariae-ն զարգանում է 10-30°С ջերմաստիճանային պայմաններում: Բարենպաստ կլիմայական պայմաններն են՝ 25°С ջերմաստիճանը և 70-80% օդի հարաբերական խոնավության պայմանները: Մակաբույծը շատ լավ տեղաշարժվում է և կարող է հայտնաբերել լվիճին 80 մ հեռավորության վրա: Ակտիվ է առավոտյան ժամերին: Աֆիդիուսը վնասում է բոլոր հասակի լվիճիներին: Էգ մակաբույծներին անհրաժեշտ է լրացուցիչ սնունդ՝ ջուր և լվիճի քաղցր արտազատուկ:

19