Aphidius colemani

Մակաբույծ իշամեղու է, մարմինն ունի սև երանգ, 2մմ երկարությամբ: Էգը ձվադրում է լվիճների մարմնում: Վարակում է լվիճի հասուն առանձնյակներին  և նիմֆաներին: Ձվադրելուց հետո լվիճի մարմնում զարգանում է թրթուրը, և սնվում միջատի պարունակությամբ: Վարակվելուց հետո լվիճը մումիֆիկացվում է և ստանում շականակագույն երանգ: Կյանքի ընթացքում Aphidius colemani-ին ձվադրում է 100 ձու: Հասուն միջատի կյանքի տևողւթյունը շուրջ 2-3 շաբաթ է:

Մակաբույծը հիմնականում օգատագործում են  քաղցր բիբարի, վարունգի, սմբուկի, վարդի, քրիզանթեմայի մշակաբույսերի լվիճների (դեղձի, ծխախոտի, բոստանային լվիճի և այլն) դեմ պայքարում:

Զարգացման համար բարենպաստ կլիմայական պայմաններն են՝ 18-25°С ջերմաստիճանը,  և 70-80% օդի հարաբերական խոնավությունը: Նախազգուշական նպատակներով յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց են թողնում 0.1-0.5 հասուն առանձնյակ:

16

17

Առավելությունները

  • Կիրառվում է տարբեր տեսակի մշակաբույսերի համար
  • Հնարավոր է օգտագործել երկարաժամկետ նախազգուշական նպատակներով
  • Ունի հրաշալի որոնողական ունակություն
  • Ունի բարձր վերարտադրողականության հնարավորություն