Aphelinus abdominalis

Մակաբույծ  իշամեղու է, 3 մմ երկարությամբ: Վնասատուին հայտնաբերելուց հետո մակաբույծը ձվադրում է լվիճի մարմնում, ձվադրման ընթացքը տևում է 20-60 վայրկյան: Բացի թևավոր առանձնյակներից սնվում է նաև լվիճի  բոլոր զարգացման փուլերով: Թրթուրը զարգանում է լվիճի մարմնում: Վարակված լվիճը վերածվում է սև մումիայի: Հասուն գիշատիչը վարակում է 5-10 լվիճ մեկ օրվա ընթացքում, և շարունակում է ձվադրել 8 շաբաթ: Այլընտրանքային սննդի աղբյուր են ծառայում վնասատուների շաքարային արտազատուկները: Կիրառում են բանջար-բոստանային մշակաբույսերի (քաղցր բիբար, սմբուկ, լոլիկ, սեխ) և ծաղկային դեկորատիվ  բույսերի (վարդ, հերբերա, քրիզանթեմ) լվիճների դեմ պայքարում՝ փակ գրունտի պայմաններում: Ջերմոցային պայմաններում մակաբույծը բաց են թողնում լվիճի հայտնվելու պահից սկսած: Յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց են թողնում 0.5-2 առանձնյակ: Անհրաժեշտության դեպքում բաց թողնումը կրկնում են: Մակաբույծի արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ են բարձր ջերմաստիճանային պայմաններ:

4 5

Առավելությունները

  •  Կիրառվում է տարբեր տեսակի մշակաբույսերի համար
  • Գիշատչի կյանքը երկարաժամկետ է
  • Մոնիթորինգի ժամանակ դյուրին է հետևելը և գտնելը