Amblyseius swirskii

Amblyseius swirskii-ն գիշատիչ տիզ է, հիմնականում օգտագործվում է ծաղկափոշի արտադրող բանջար-բոստանային մշակաբույսերի՝ վարունգ, քաղցր պղպեղ, սմբուկ, կենսաբանական պաշտպանության, ինչպես նաև ծաղկային կուլտուրաների (վարդ, հերբերա) կոմպլեքս պաշտպանության նպատակով:

Մարմնագույն երանգի է, 1մմ երկարությամբ: Էնտոմոֆագի հիմնական սնունդը  համարվում է սպիտակաթևիկի ձվերը և թրթուրները: Մեկ օրվա ընքացքում կարող է ոչնչացնել 15-20 ձու կամ 10-15 թրթուր: Այլընտրանքային սննդի աղբյուրը  համարվում են երիտասարդ տրիպսի թրթուրները, մի շարք փոքր միջատներ և փոշեհատիկը: Նախազգուշական նպատակներով փաթեթից բաց են թողնում յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով՝ 25-30 անհատ: Վնասատուի բարձր ակտիվության դեպքում քառակուսի մետր տարածքի հաշվարկով 50-100 անհատ: Կարելի է օգտագործել ամառային ամիսների ընթացքում: Օպտիմալ պայմաններն են՝ 25-28˚С ջերմաստիճանային և 60% օդի հարաբերական խոնավության պայմանները:

20

Առավելությունները

  • Բազմակեր է (սպիտակաթևիկ, տրիպս, տիզ)
  • Ունի այլընտրաքային սննդի հնարավորություն (ծաղկի փոշեհատիկ)
  • Ունի բարձր վերարտադրողականութուն
  • Ակտիվ է սննդի որոնման հարցում
  • Հանգստի փուլը բացակայում է
  • Ունի բարձր հարմարվողականության հնարավորություն