Amblyseius andersoni

Amblyseius andersoni-ը մարմնագույն գունավորմամբ, մինչև 1մմ երկարություն ունեցող գիշատիչ տիզ է: Այն կիրառվում է պտուղ-հատապտղային, դեկորատիվ և ծաղկային կուլտուրաների տարբեր տեսակի բուսակեր տզերի, այդ թվում՝ կարմիր ոստայնատզի, պտղատուների կարմիր տզի դեմ պայքարելու համար:

1

Էգը կյանքի ընթացքում դնում է 35 ձու, ձվադրում է տերևի հակառակ երեսին ջղերի մոտ: Հասուն միջատի կյանքի տևողությունը շուրջ 3 շաբաթ է: Գիշատչի համար որպես այլընտրանքային սննդի աղբյուր են ծառայում տրիպսների թրթուրները, ծաղկի փոշին, վնասատուների շաքարային արտազատուկները, սնկերը: Փոքր և միջին վարակվածության դեպքում 1 քառակուսի մետր տարածքի հաշվարկով փաթեթից բաց է թողնվում 0.25-1 անհատ: Առավել վարակված տարածքներում բաց թողնվող անհատների քանակները կրկնապատկում են:

23

Առավելությունները

  • կիրառվում է վնասատուների լայն շրջանակի նկատմամբ
  • հնարավոր է օգտագործել ծաղկային-դեկորատիվ և պտուղ-հատապտղային մշակաբույսերի պաշտպանության համար
  • միջատը բազմակեր է
  • ակտիվ է ջերմաստիճանային տատանումների լայն միջակայքում