Adalia bipunctata

Գիշատիչ բզեզ է, պատկանում է կարծրաթևավորների կարգին: Օգտագործվում է տարբեր տեսակի լվիճների (բոստանային, դեղձենու, լոբու, կարտոֆիլի և այլ) դեմ պայքարում: Հասունը 5-8 մմ է, կարմիր երանգի: Ձվադրում է տերևի հակառակ երեսին` լվիճի գաղութների մոտ: Ձվադրում է խմբերով, ամեն խմբում 10-40 հատ: Կյանքի ընթացքում դնում է 500 ձու: Կյանքի տևողությունը 56 օր է: Սնվում են լվիճներով և՛ հասունը, և՛ թրթուրը: Հասունը մեկ օրվա ընթացքում ոչնչացնում է 30 լվիճ: Կյանքի ընթացքում թրթուրը ոչնչացնում է 250-270 լվիճ, իսկ հասունը 1300 լվիճի առանձնյակ: Adalia bipunctata-ն օգտագործում են բանջարաբոստանային մշակաբույսերի (վարունգ, քաղցր պղպեղ, սմբուկ), ելակի և այլ մշակաբույսերի  վնասակար լվիճների դեմ պայքարում: Կախված լվիճի խտությունից յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի հաշվարկով բաց են թողնում 10-50 առանձնյակ: Գիշատչի զարգացման բարենպաստ կլիմայական պայմաններն են՝ 24-28°С ջերմաստիճանը և 70-80% օդի հարաբերական խոնավությունը, ցերեկվա  լույսը պետք է լինի 18 ժամ:

8 9 10

Առավելությունները

  • Ունի սննդառության բարձր ակտիվություն
  • Մոնիթորինգի ժամանակ դյուրին է ախտորոշել գիշատչին