Ընկերության մասին

«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՀԲԱԿ) առաքելությունը Հայաստանում ագրարային-արդյունաբերական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ընդլայնումն է` արտադրությունից իրացում ամբողջ արժեշղթայի զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և միջազգային լավագույն փորձի կիրառման միջոցով:

Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին:

Հետամուտ լինելով իր առաքելությանը` ընկերությունը ծրագրեր է մշակում և իրականացնում հետևյալ ուղղություններով`

  • արդյունաբերական խոշոր ջերմատնային տնտեսությունների զարգացում,
  • փոքր թաղանթապատ ջերմոցային տնտեսությունների զարգացում,
  • խաղողագործության և գինեգործության զարգացում,
  • բաց և փակ գրունտերում բարձրարժեք հատապտուղների մշակություն,
  • ձկան և ձկնամթերքի արտադրության և արտահանման զարգացում,
  • գյուղատնտեսության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում:

Իր կողմից մշակված ծրագրերին զուգընթաց ընկերությունն իրականացնում է.

  • ժամանակակից ջերմատների բիզնես պլանների մշակում և նախագծում,
  • ջերմատների և ջերմատնային տեխնոլոգիաների մատակարարում և մոնտաժ,
  • խաղողի և պտղատու այգիների կաթիլային ոռոգման և հակակարկտային պաշտպանիչ համակարգերի նախագծում, մատակարարում և մոնտաժ,
  • պտղատու ծառերի և բարձրարժեք հատապտուղների տնկանյութի մատակարարում
  • բույսերի վնասատուների դեմ պայքարի կենսաբանական և մեխանիկական միջոցների մատակարարում
  • ագրոնոմիական խորհրդատվության տրամադրում
  • ձկնաբուծական տնտեսությունների նախագծում, սարքավորումների մատակարարում և մոնտաժ
  • ձկնաբուծական բնագավառում խորհրդատվության տրամադրում

Իր գործունեության իրականացման ընթացքում ընկերությունը համագործակցում է եվրոպական և այլ երկրների առաջատար արտադրող, մատակարար և խորհրդատվական գործընկեր կազմակերպությունների հետ` ապահովելով մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների բարձր որակ: